Այսօր Ստեփանակերտի մարզադաշտում և հրապարակում բավականաչափ հեծանիվ քշեցի. վատ չէ, հույսեր կան օլիմպիադայում հաղթելու :) Իսկ ավելի լուրջ՝ դեռ զոհեր/վիրավորներ չկան :) Այնուամենայնիվ, փոխարենը վերջում հեծանիվս վիրավոր տուն եկավ, քանի որ երբ Vladimir Gasparyanը քշում էր «Ազատամարտիկների» վրա, մի ճանապարհային ոստիկան մոտեցավ և պատճառաբանելով, որ թույլատրված չէ մեքենաների ճանապարհով առանց հատուկ հանդերձանքի հեծանիվ քշել՝ ապօրինի կերպով հանեց անիվի օդը... Մնում է ինձ էլ տուգանեն կամ բերման ենթարկեն՝ հիմնավորելով, որ չտեսնողը իրավունք չունի հեծանիվի ղեկին նստելու :)))
Posted on: Sat, 07 Sep 2013 20:01:36 +0000
Trending Topics
Recently Viewed Topics
© 2015