Քույր իմ նազելի (Իսահակյանին - TopicsExpress



          

Քույր իմ նազելի (Իսահակյանին արձագանք, հասնելով ուր հարկն է) Հեռավոր իմ քույր` հոգուս գորովանք, Իմ կարոտ սրտի ջերմ ու սփոփանք, Արի ու բեր ինձ կապույտ մաքրություն. Ես շատ եմ հոգնել…ապրել եմ ուզում: Ուզում եմ կյանքում `լինել բովանդակ, Որ իմաստ բերեմ,լինեմ ո´չ քանակ, Վարպետի նման,որ լինեմ զուլալ, Չլինեմ թութակ…այն էլ ցուցամո՛լ: Հեռավոր իմ քույր`մենավոր տանջանք, Լուսե իմ հոգի,մաքուր անրջանք, Եթե կարող ես,-եկ ու միանանք. Տերյանին հասնենք…նրան բարև տանք: Էդուարդ Պողոսյան Սանկտ-Պետերբուրգ 02.09.2013թ.
Posted on: Sun, 01 Sep 2013 21:00:38 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015