«Հայաստանի Ձայնը - 2» ամեն - TopicsExpress



          

«Հայաստանի Ձայնը - 2» ամեն հեռարձակումից հետո սկսվում ենն քննարկումներ, թե բա լիքը արժանի երեխեք դուրս են մնում, իսկ նրանցից թույլրին ընտրում են: Վերջին թողարկումից հետո, երբ Սամվել Գրիգորյանի աղջկան ընտրեցին, ակտիվորեն սկսեցին շրջանառվել ԽԾԲ-ական կապերի մասին խոսակցություններ և այլն: Ժողովուրդ ջան, սենց մի բան ասեմ, որ հաճախ հաշվի չի առնվում նման խոսակցությունների ժամանակ: Առաջին հերթին, պետք է հիշել, որ այն ինչ դուք տեսնում եք հգեռուստացույցով, իրականությունում մի քիչ այլ է: Ավելի կոնկրետ, հեռուստատեսային ամեն մի թողարկման ժամանակ դուք տեսնում եք ոչ թե օնլայն հեռարձակում, ոչ էլ անգամ իրական քրոնոլոգիային համապատասխանող թողարկում, այլ լսումների 4 օրերի տարբեր դրվագների իրար միացված կտորներ: Այսինքն, ամեն շաբաթ օր դուք տեսնում եք 4 տարբեր օրերի կադրեր, որոնք իրար են միացվել: Ես իհարկե չեմ կարող հանձն առնել երաշխիքներ տալու, որ ժյուրին տեղյակ չէր այս կամ այն մասնակցի ներկայության մասին, բայց կարող եմ ասել այն ինչ տեսել եմ. ժյուրին առաջին 2 օրը «հավեսի էր» ընկել ու գյուռ-գյուռ մասնակիցներ էր ընտրում, 3-րդ օրն արդեն մի քիչ ավելի քիչ, բայց միևնույն է, լսումների 4-րդ օրը մնացել էր 4 ազատ տեղ (յուրաքանչյուր ժյուրի կարող էր 10-ական մասնակից ընտրել լսումնեդրի 4 օրերի ընթացքում) ու թարսի պես հենց 4-րդ օրը մասնակցեցին մեծ քանակությամբ տաղանդավոր ու վառ մասնակիցներ: Այստեղ իհարկե կարելի է քննարկել, թե որքանով է ճիշտ կազմակերպիչների կողմից 140 հոգուց ընդամենը 40 հոգի ընտրելու իրավունք թողնել, կարծում եմ կարելի է նաև Ժյուրիին հարցադրում անել, թե ինչո՞ւ էին նրանցից ոմանք մեկ օրում միանգամից 4-5 հոգի ընտրում, երբ այդ 10 մասնակցի լիմիտը պետք էր բաշխել 4 օրերի մեջ, բայց սա բաց հարցեր են ու պետք չէ մոռանալ, որ ժյուրին էլ էքստրանսենսներից չէր բաղկացած, որպեսզի իմանային, որ հիմա իրենց դուր եկած ձայնը ընտրելով, հետո զրկվելու են էլ ավելի լավ ձայնի ընտրելու իրավունքից: Մի խոսքով, թեթև տարեք, որպես ականատես, կարող եմ ասել, որ գոնե ես, ոչ մի կողմնապահություն չեմ նկատել ժյուրիի կողմից՝ կույր լսումների փուլում, ով էլ չի անցել, դեռ աշխարհի վերջը չէ, էլի կլինեն նմանօրինակ շոուներ, որտեղ նրանք կկարողանան դրսևորել իրենց ըստ արժանավույնս, իսկ մնացածը կտեսնենք մյուս փուոլում, երբ արդեն կսկսեն ընտրություն կատարել մասնակիցների միջև:
Posted on: Mon, 21 Oct 2013 08:54:18 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015