Mary Yolchian Ժողովուրդ, ուրեմն մի - TopicsExpress



          

Mary Yolchian Ժողովուրդ, ուրեմն մի պատմություն պատմեմ!!! Երեկ որոշեցի դիտավորյալ 13 համարի ավտոբուսով գնամ տուն(հիմնականում չեմ օգտվում հանրային տրանսպորտից),, ավտոբուսի վարորդն իսկզբանե բարկացած էր երևում,, Օպերայում հանդիպեցինք ակտիվիստներին, որոնք թռուցիկներ, սամոկլեյուշչի թղթեր էին կպցնում ավտոբուսի վրա` հորդորելով վճարել 100 դրամ: ԴԻտավորյալ նստել էի ավտոբուսի սկզբնամասում, որ տեսնեմ, թե ով ինչա վճարում,, մի խոսքով մարդիկ ովքեր իջնում էին հիմնականում 100 դրամ էին վճարում,, 150 դրամ վճարեցին 2 պարսիկ, որ երևի տեղյակ չէին ակցիայից և մի աղբար "ծյոծյա" )) Ինչևէ, եկանք հասանք էն կանգառ, որտեղ պետքա իջնեի ես ու դիմացս նստած մի 20-23 տարեկան աղջիկ: Ես վճարեցի 100 դրամ իջա, էդ աղջիկն էլ իջավ: Իջնելուց հետո իրեն հարցրի 100 վճարեց, չէ? Էդ աղջիկն էլ պատասխանեց(ցիտում եմ բառացիորեն): Ես էդքան մելոչնի չեմ, որ 100 դրամ տամ,, վ պրինցիպի որ մտածում ես, պիտի մի բան էլ սուս ու գոհ մնանք, որ 150 են դարձրել, ես շատ գոհ եմ էդ հանգամանքից, որովհետև էկանամիչեսկի որ հաշվում ես ինֆլյացիա ա, բանա,, պետքա թանգացնեն, ոռովհետև էս 20 տարիա նույն գիննա: Չի կարելի էդքան դիշովի լինել, մի քիչ էլ էդ շոֆեռների մասինա պետք մտածել, ուրիշ եռկռներում 8-9եվրո ա ավտոբուսի արժեքը, էս դիշովկեքը դրել 50դրամի համար բունդ են անում: Ես մտածում եմ իմ ռեպուտացիայի համար ու էդքան չեմ ցածրանա, որ 50 դրամի համար կակոյ նիբուձ շոֆեռ իմ հետևից բան խոսա: Դրանք պարապ, ադրենալինի պակաս ունեցող մարդիկ են, որ խայտառակի նման ընկած փողոցները ակցիա են անում: Մի խոսքով ես կողմ եմ 150 դռամին ու իմ համար վսյո ռավնո ա, թե էդ մելոչնիկնեռն ինչ ապուշություն են անում": Ու էդտեղ շներին կապեցին ու ինձ բաց թողեցին,,, ինչ ասես ասել եմ,, էն աստիճան, որ կանգառում մարդիկ էին կանգնած, իմ ձայների վրա իրանք էլ մոտեցան ու մի լավ քլնգեցինք էդ չկայացածին: Մի 15րոպե բազառ եղավ,, վերջում էլ էդ հոգնածը պտտվեց ասեց մեկա տենց դիշովի էլ կմնաք, այ կապեյեշնիկներ, ու թողեց գնաց...
Posted on: Thu, 25 Jul 2013 08:23:09 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015