Tsomak Oga, Лусинэ Ваячьян, Svetlana Antonyan, - TopicsExpress



          

Tsomak Oga, Лусинэ Ваячьян, Svetlana Antonyan, էսօր ձեզ ոնց էի կարոտում, մանավանդ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դահլիճում.... 2012թ. մայիսին Երևանում հրկիզվեց նույնասեռականների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերող բար, քանի որ դրա տերը նույնասեռական էր: Հրկիզումը կատարել էին երկու երիտասարդներ, ովքեր բարի պատերին թողել էին սպառնալիքի ու ատելության խոսքեր և նեոնացիստական պատկերներ: Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դեպքից հետո հայտարարել էր, որ «տղաները կատարել են հայրենասիրական արարք, որի նպատակն է պահպանել ազգային բնութագիրը, ուստի այն չի կարող դիտարկվել որպես հանցագործություն»: Հանցանք կատարած անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ բարի տերը ստիպված է եղել ապաստան խնդրել Շվեդիայից, քանի որ իր նկատմամբ սպառնալիքները և հոմոֆոբ հետապնդումները չէին դադարում: Վերը նշված դեպքերից ոչ մեկը պատշաճ քննության չի ենթարկվել իրավապահ համակարգի կողմից, և ոչ ոք չի կանգնել արդարադատության առջև:
Posted on: Mon, 21 Oct 2013 19:03:23 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015