quote of the day (Civilnet) Հարգելի - TopicsExpress



          

quote of the day (Civilnet) Հարգելի բարեկամ, Շուրջ չորս տարի բանակցություններից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովին Եվրոպական Միության հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը: Սեպտեմբերի սկզբին, սակայն, Հայաստանի նախագահն անսպասելիորեն հայտարարեց, որ միանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը: Նոյեմբերի 28-29-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալու է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ոչ նախաստորագրելու նպատակով: Վիլնյուսի գագաթաժողովին զուգահեռ նոյեմբերի 28-29-ին տեղի կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջազգային համաժողով, որտեղ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից հասարակական գործիչներ կխոսեն արդի խնդիրների և զարգացումների մասին: ՍիվիլՆեթը կապահովի այս միջոցառումների ամբողջական ուղիղ հեռարձակումը, իսկ ընդմիջումների ժամանակ կզրուցի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների, քաղաքագետների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ: ՍիվիլՆեթը կներկայացնի նաև թեմային առնչվող մինչ այժմ պատրաստված ռեպորտաժներ, հարցազրույցներ ու պետական գործիչների հայտարարություններ: Գագաթաժողովի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաժողովի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Dear Friend, The world will be watching what happens in Vilnius, Lithuania, these two days. For nearly four years, Armenia has been preparing to initial the Association Agreement with the European Union. On September 3, President Sargsyan decided against that. Now what? The European Union Eastern Partnership Summit in Vilnius is a turning point in history -- for Armenians and for Europe. Watch LIVE as civil society actors discuss this on Thursday and Friday. Watch LIVE on Friday as heads of state come together to go through the protocol events -- flags, pictures, press conferences, but also discuss the crux of the matter -- the future of the democratization processes of our countries. Watch on CivilNet as we stream the events and talk with analysts and ambassadors, here in Yerevan. Սիվիլիթաս Հիմնադրամ Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան, Հայաստան [email protected] civilitasfoundation.org հեռ.` (+374 10) 500 119 ֆաքս` (+374 10) 500 112
Posted on: Thu, 28 Nov 2013 05:17:12 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015