Այսօր տղաս իր առաջին երթեվեկության - TopicsExpress



          

Այսօր տղաս իր առաջին երթեվեկության խախտման ticket, շտրաֆը ստացավ, հեծանիվ քշելու համար առանց helmet, գլխարկի...հազիվ լացակումաց տուն եկավ, ու պատմեց, թե ինչպես գլխարկը իր ականջը շատ է պինդ ծակել, ու հանել է որ հանգստանա, դպրոց գնալուց, ու մի հիմար ոստիկան կանգնացել ու երեխային շտրաֆ է գրել։ Ասումեմ հիմար, որով, երեխայիս անունը չի կարողացել շիտակ գրի, տոմսի վրա, հետո, ուր որ ռասսան են գրում, ուզեցել է հիսպանիկ գրի, հետո որ անունը լսել է, ՃԵՐՄԱԿ է գրել...հետո էլ, օրը լինելով երկուշաբթի, ոստիկանը կիրակի է գրել...մի խոսքով, երեխաս վախեցել էր, իր առաջին խախտումն է, որը ունի հարյուր դոլարի շտրաֆ, կամ տասը ժամ քաղաքացիական ծառայում, իրեն հասակի համար, նա կարող է գնալ ծերանոց ու ծեր պապիկների հետ տասը ժամ շախմատ խաղա, իրենց զբաղեցնի, կամ կարող է գնալ հիմվանդանոց ու հիվանդների հետ խոսի ու զբաղեցնի... Իսկ մեծերը որ նման շտրաֆ են ստանում, իրենց քաղաքացիական գործը, փողոց, մայրուղիներ մաքրել է... Քաղաքացիական ծառայությունը կարծում եմ ճիշտ պատժամիջոց է, ու քաղաքակիրթ պատիժ, հատկապես առաջին անգամ օրենք խախտողներին... Ասեմ որ այստեղի ոստիկաններն էլ խելացի չեն, հազիվ երկրոդական վարժարան են ավարտած, ու առանց համալսարանի տիտղոսի, շատ էլ լավ են վարձատրվում, որով, «վտանգավոր» գործ են անում, ու ապահով, թոշակ, էլ արձակուրդներ, էլ առողջապահական ապահովություն ու շատ ու շատ նպաստներ են ստանում...սակայն ատրճանակից զատ ուրիշ ոչինչ գիտեն աշխարհի մասին...մշակույթների կամ ազգերի մասին... սաղին տալիս սատկացնում են...շատ բռի ու կոպիտ են... Տղաս, ասում է , մամ, ինձ իմ իրավունքների մասին չկարդաց, ու կարող էի ոչին էլ չխոսել, որ իմ դեմ իմ ասածը չօգտագործր...մի բոլ ծիծաղեցի..ասի տղաս, սա միայն երթեվեկության խախտում է, լուրջ ոճիր չի, որ իրավունքներըդ կարդային, այստեղ խոսես, չխոսես, միեվնույնն է նա իր օրվա հացը պիտի վաստակի ու քեզ սխալ հանի...
Posted on: Tue, 27 Aug 2013 03:28:33 +0000

Trending Topics



ve
Cadastre/Configure: quartelcristao/facebook - peça ajuda e
god poem dam most beautiful sunshine navigator dr yeow joni take a
Iubim cu lumina aprinsă doar dacă ne ţinem ochii închişi.
CUANDO TE TOQUE TERMINAR...TERMINA CON HONRA ESTE ES EL FRAGMENTO
PLEASE READ...Rhinestone Bezel update!!!! My blank bezels will be

Recently Viewed Topics




© 2015