Գիտեմ, որ այս գրառումից հետո մոտ 1000 - TopicsExpress



          

Գիտեմ, որ այս գրառումից հետո մոտ 1000 հոգի գուցե unlike լինի, բայց դե... Վերջին մի երկու օրը չգիտես ինչու սկսեցի կարդալ նկարների ներքևում աղջիկների միմյանց թողած քոմենթները, որոնք արդեն ոչ թե զարմանք են առաջացնում, այլ փիլիսոփայական խոհերի տեղիք են տալիս: Ամենահանդիպողները` (բնականաբար բոլորը լատինահայերենով են) (հումորով ընդունեք ամեն գրածը) 1. կյանք, դու վերջն ես - հետաքրքիր է, թե ինչի վերջն է` աշխարհի՞: Այսինքն ստացվում է, որ այդ կյանք կոչվածը Ապոկալիսպիսն է: Բայց ինչպե՞ս կյանքը կարող է Ապոկալիպսիս լինել: 2. կուկլես, սիրում եմ քեզ - կուկլան եթե չեմ սխալվում դա տիկնիկն է` այսինքն վերոնշյալ սուբեյկտը մարդ չէ՞, այլ ոմն արհեստավորի կողմից ստեղծված անշունչ առարկա՞: Ի դեպ, Բուրատինոն էլ էր մեծ հաշվով տիկնիկ: 3. Ուտեմ մռութդ, ուտեմ դունչդ, ուտեմ ոտքերդ, ուտեմ ձեռներդ, ուտեմ` լավ էս մեկը արդեն ցենզուրայից դուրս է :) - որքան գիտեմ արդեն վաղուց քաղաքակիրթ աշխարհում` այդ թվում նաև Հայաստանում, մարդակերությունը օրենքով արգելված է: 4. Դու լրիվ մռութ ես - այսի՞նքն լրիվ: Մարմնի ուրիշ այլ մասեր չունի՞` ասենք ոտք, ձեռք, ուղեղ վերջիվերջո: Հետաքրքիր է` ինչպե՞ս են մռութով քայլում, մտածում, այլ կարևոր կարիքներ հոգում: Ցանկն իհարկե անսահման է, սակայն նյարդերս, բնավ, ոչ: Ես միշտ կարծել եմ (և թող դա անիմաստ ազգայնականություն չթվա), որ մեր միջինվիճակագրական ազգակիցը` հայը, իր մտավոր ունակություններով բարձր է մնացյալ ազգերից, սակայն վերոնշյալ հանճարեղ քոմենթներից հետո արդեն սկսում ես կասկածել երկար տարիների ընթացքում ձևավորված կարծիքիդ վրա:
Posted on: Wed, 18 Sep 2013 16:26:25 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015