Էսօր փորձում էի ջինս գնել, նախկին - TopicsExpress



          

Էսօր փորձում էի ջինս գնել, նախկին Ռոսիա կինոթատրոնի տարածքում գտնվող առևտրի կենտրոնում մի երկու ժամ ֆռալուց հետո հասկացա, որ էս ֆիլմը պետք ա ցույց տալ հատկապես ապրանք բերողներին: Բոլորը զարմանում էին, որ փնտրում էի ՈՉ թուրքական ապրանք, զարմանում էին, որ թքած ունեմ թուրքականի լավ կամ վատ որակի վրա: Երևի իրանք Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից կոտորված 1.5 միլիոն Հայերի մասին դեռ չեն լսել... Վերջին մի քանի տարին ես կարող ա մի քանի ժամ ծախսեմ, մինչև գտնեմ իմ ուզած ապրանքը, եթե ոչ տեղական, ապա գոնե ՈՉ թուրքական, լինի դա 50 դրամանոց անձեռոցիկ, թե կենցաղային տեխնիկա: "Բոյկոտ" ֆիլմը շատ ակտուալ ա մեր օրերում: Շատ լավ էր, որ այն հայտնվեց: Հատուկ շնորհակալություն Arshak Zakaryan-ին, ֆիլմի ստեղծման համար: Բայց միայն ֆիլմի ստեղծումը բավական չէ: Մենք էլ պետք է նպաստենք դրա տարածմանը, և առաջին հերթին հայկական լրատվական կայքեր կոչվածները, որոնք ակտիվորեն տարածում են ինչ աղբ ասես, բայց ոչ նման տեսնայութեր: youtube/watch?v=KHtC0JPmIYE
Posted on: Sun, 08 Sep 2013 18:52:17 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015