Ինստագրամն ու հայերը: Էսօր ուզում եմ - TopicsExpress



          

Ինստագրամն ու հայերը: Էսօր ուզում եմ մի բանի մասին գրել` ի սկզբանե քաջ գիտակցելով, որ մի քանի տասնյակ հոգի թռնելու ա դեմքիս, բայց արդեն լռելը անհնար է: Ուրեմն Ֆեյսբուքում տասնյակներով, հարյուրներով և նույնիսկ հազարներով` այո, այո, հազարներով նկարները դնելը քիչ էր, մի հատ էլ մեր գլխին ընկավ Ինստագրամը: Գիտեք, ես վատ չեմ վերաբերվում այդ նախագծին, սակայն ինձ համար նորմալ է օրինակ, երբ այդ կայքում գրանցվում են ասենք Մադոննան, Բրիթնի Սփիրսը, իմ կողմից ատելի Ջասթին Սարգիսիչ Բիբերը, Դևիդ Բեքհեմը, Լեոնել Մեսին, Բարաք Օբաման ու ասենք նույնիսկ Նազենի Հովհաննիսյանը` մարդիկ, որոնք հասարակության այս կամ այն հատվածի կողմից սիրված են, մարդիկ որոնց ՃԱՆԱՉՈՒՄ են գոնե մի քանի հազար հոգի: Բայց ինձ համար անհասկանալի է, երբ այդ կայքում գրանցվում ու իրենց նկարներն են տեղադրում մարդիկ, որոնց իրենց տան չորս անդամներից ճանաչում են միայն երկուսը` այո, այո, հենց երկուսը: Ու այդ կայքում տեսնում եմ այնպիսի մարդիկ, որոնք կյանքում սովորական սեռի (մոխրագույն չէ` հենց սեռի) զանգված են: Ու գնաց` այդ սեռիությունը իր պարտականությունն է համարում իր բոլոր 2000 նկարները տեղադրել Ինստագրամում: Վիճակագրության համաձայն` իհարկե մեծամասնությունը կազմում եմ բադիկոտ դեմքով նկարները, հետո գալիս են սագիկը, հավիկը, խոզուկը, շնիկը, գայլուկը, փիսիկին էլ չմոռանաք, պլյուս արդեն բնության երեսից ի սպառ վերացած կենդանական աշխարհի զարմանազան ներկայացուցիչները: Նկարները որպես կանոն լիոնւմ են բոլոր վայրերում` տանը, տանը` դիվանին, տանը` աթոռին, տանը` վաննայում, տանը` լուստրայի վրա, տուալետին նստած, պաՁեզդում, հարևանի տանը, հարևանի տանը` նույնպես բոլոր վայրերում` ներառյալ զուգարանը, իրենց կյանքում եզակի անգամ այցելած ռեստորանում, ռեստորանի զուգարանում: Այ մարդ, չեմ հասկանում, էտ զուգարանի մոդան որտեղից ընկավ մեր ազգի մեջ: Ու սպանում են նաև նկարների վերնագրերը` Ես ու կուկուս, ես ու պուպուշս, ես ու գուգուշս (ուշադրությունը տվյալ դեպքում պարզվում է, որ գուգուշը աղջիկ է, դե համենայնդեպս երևի): Ու հիմա հարց ա առաջանում` էտքան նկար դրել ես, որ ի՞նչ անես: Չգիտես, հիմա այդ մարդկանց ատե՞ս, թե՞ խղճաս: Եթե կարդացել եք, երեք գրել էի շոռտիկով ծռող մի աղջկա մասին: Կարծում եմ, նման մարդկանց պետք է ուղղակի խղճալ ու վերջ: Ս. Մ.
Posted on: Fri, 16 Aug 2013 18:36:19 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015