Կյանք կամ եղելություն Շատ-շատերն - TopicsExpress



          

Կյանք կամ եղելություն Շատ-շատերն են այս աշխարհում կյանքի իմաստը փնտրել, Եղելության փաստն ամենուր, ամենքին է մտորել, Թե ինչո՞ւ է աստված մարդուն կյանք պարգևել՝ ստեղծել, Ինձ էլ, ոնց մարդ մահկանացու,ինձ այս հարցն է միշտ հուզել... Ո՞վ է աստված-արարողը՝ հավերժության մի փրկիչ, Եվ կամ գուցե դատավոր է, կամ էլ հոգու մի հսկիչ: Ինչո՞ւ մարդուն նա կյանք տվեց, թե պիտ ավարտ ունենար. Թե կա սկիզբ, կա նաև վերջ,- մարդը պիտի իմանար... Ով էլ ասի, որ թե գիտի առեղծվածը այս կյանքի, Նա չի՛ կարող իր ասածը ճշմարտությամբ հաստատի, Ամեն մի մարդ այս աշխարհում աստծո տված տեղն ունի. Երնե՜կ նրան, ով իր կյանքում այդ տեղին է արժանի... Չկա կյանքում իդեալական ոչ մի էակ,ո՛չ մի շունչ, Անմիտ է նա, ով իր կյանքում ուրիշին է նախանձում, Ինչ ունենում՝ չի՛ գոհանում, ունի անտա՜կ, անչա՜փ տենչ. Երնե՜կ նրան, ով իր կյանքում ունի չափի զգացում... Կյանք՝ դու խոհեմ, դու մի հրաշք պատանի, Հավերժության դու մի մասնիկ, մի ակնթարթ, մի քամի, Ամեն մարդու դու սուրբ պահանջ, դու հարազատ կանչ սրտի. Երնե՜կ նրան, ով իր կյանքում լոկ պատվի է արժանի... Երնե՜կ նրան, ով ստեղծում, լոկ ցանում է բարություն, Կյանքում կուզեմ լույսը հաղթի, մութը կրի պարտություն, Հավետ փառք քեզ , եղելություն, դու՝ բնության առեղծված. Երնե՜կ նրան,ում աշխարհում առաջնորդ է...Տեր Աստված: Էդուարդ Պողոսյան Սանկտ-Պետերբուրգ 20.08.1995թ.
Posted on: Sun, 20 Oct 2013 06:03:00 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015