Հիմա կարող եմ «բացել փակագծերը», «2 - TopicsExpress



          

Հիմա կարող եմ «բացել փակագծերը», «2 օր հրաշքում» ծրագիրը «Հայաստանի դարպասներ» նախագծի ընդամենն առաջին փուլն էր: Ամբողջ ծրագրի մասին կարելի էր խոսել, միայն առաջին փուլի ստացվելուց հետո: «Հայաստանի դարպասներ»-ը դրանք Հայաստանի սահմանամերձ գյուղերն են(բնականաբար այդ թվում ԵՎ Արցախ մարզի): Այդ գյուղերում ապրող գյուղացիներն ապահովում են, որ մեր երկրի դարպասները փակ լինեն թշնամու առաջ: Եվ մենք սկսում ենք նախագիծ գյուղացիներին աջակցության: Նրանք, ովքեր ակամայից դարձել են մեր երկրի սահմանապահները, պետք է զգան մեր աջակցությունն ամեն վայրկյան: Ամեն ինչի մասին ավելի մանրամասն շուտով, ուղղակի շտապեմ տեղեկացնել, որ Չինարի գյուղի երեխաները Երևանում գտնված ժամանակ նկարել են տարբեր թեմաներով նկարներ, որոնք շուտով աճուրդի միջոցով «կկահավորեն» իրենց դպրոցի մարզասրահը կամ կծառայեն մեկ այլ կարևոր նպատակի: blognews.am/arm/news/63261/sahmanamerdz-chinari-gyuxic-54-erekha-henc-ays-pahin-galis-en-erevan-galis-en-erku-heqiatayin-or-hayastani-mayraqaxaqum-anckacnelu.html
Posted on: Mon, 01 Jul 2013 19:17:34 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015