ՄԱՐԿՈՒՍ ՄԻԼԼԵՐԸ Մի օր առավոտյան - TopicsExpress



          

ՄԱՐԿՈՒՍ ՄԻԼԼԵՐԸ Մի օր առավոտյան 11-ին Մարկուս Միլլերը ելավ փողոց։ Գնաց որ հաց առնի։ Ի՞նչի էր Մարկուս Միլլերին պետք էդ հացը։ Պատասխանը միակն էր՝ որ ուտի։ Մարկուս Միլլերն առավ հացը, մի քիչ էլ քայլեց ու մեկ էլ կողքի այգու նստարանին մի ֆլեյտա նկատեց։ Ֆլեյտան նրան հետաքրքրեց։ Մոտեցավ, նստեց, ֆլեյտան առավ ձեռքը, տնտղեց, դիտեց, դրեց տեղը, նստարանից վեր ելավ ու գնաց տուն։ Մարկուս Միլլերը ֆլեյտա նվագել չգիտեր։ Մարկուս Միլլերը երաժիշտ էր, իրեն թույլ չէր տա անել մի բան, որն ինքը չգիտի։
Posted on: Mon, 24 Jun 2013 19:57:03 +0000

Trending Topics



v>

Recently Viewed Topics




© 2015