Մարդ էլ կա, մարդ էլ Գիտե՞ք, վերջերս - TopicsExpress



          

Մարդ էլ կա, մարդ էլ Գիտե՞ք, վերջերս մի հարց տարօրինակ կերպով ինձ հանգիստ չի տալիս: Քայլում եմ փողոցով, ու ամեն վայրկյան մի նոր բան է ինձ զարմացնում: Տեսնում եմ նոր բացված խանութներ, շքեղ ցուցափեղկերով, շքեղ շենքեր, մեքենաներ, որոնց գինը աստղաբաշխական թվեր կկազմի, մարդիկ, որոնց հագած-կապածից կմտածես, որ առնվազն միլիոնատեր են: Լավ, չէ՞ որ զարգացել ենք, Եվրոպա ենք մտնում: Բայց առաջ եմ գնում, ու տեսնում մարդկանց, որոնք նստած են փողոցներում ու . . . Փող են մուրում: Նրանց կողքով շատերն են անցնում, ոմանք անգամ հարկ չեն համարում նայել նրանց, իսկ նրանք, ում մեջ դեռ չի մեռել խիղճը, բացում են դրամապանակն ու իրենց ավելորդ դրամները տալիս են այդ մարդկանց: Հասկանու՞մ եք դա ինչ է նշանակում: Լինել մարդ, լինել բոլորին հավասար, ունենալ իրավունք ապրելու, բայց չունենալ մի կոպեկ անգամ, որ կարողանան քարշ տալ իրենց ողորմելի գոյությունը: Ապշում եմ... Ինչու՞ է այս աշխարհն այսքան անարդար: Ինչու՞ պիտի մեկը չունենա անգամ հացի փող, ինչու՞ պիտի չունենա տուն, չունենա իր գլխին տանիք, որ պատսպարվի ցրտից, անձրևից, ինչու՞ պիտի արցունքն աչքին մի կողմ դնի արժանապատվությունն ու ողորմություն խնդրի, ինչու՞ պիտի միշտ անիծի այն օրը, երբ մայրը իրեն լույս աշխարհ բերեց, ինչու՞ պիտի իրեն մեղավոր զգա, որ չի կարողանում պահել իր ընտանիքը: Իսկ մեկ ուրիշը պիտի ունենա այնքան փող, որ հաշիվը չիմանա, ունենա այնքան տուն, որ մի ամբողջ գերդաստան հանգիստ կտեղավորվի դրանց մեջ, պիտի կեղծ աղոթի Աստծուն, որ է, պիտի ոչ թե ողորմություն խնդրի, այլ ուղղակի պիտի ստանա փող, պիտի թալանի, թալանի այնքան, որ մի օր զգա, որ արդեն բավ է, բայց դա էլ չի լինում, երբեք բավ չի լինում, դեռ քիչ է, քիչ է. . . Գիտեմ, որ իմ խոսքերից ոչինչ չի փոխվելու, բայց, անկեղծ, զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ուրիշի հաշվին են ձեռք բերում, այսինքն՝ փող: Ինչպե՞ս են նրանք գիշերը գլուխները բարձին դնում ու քնում, մի՞թե նրանց խիղճը չի տանջում, եթե, իհարկե, ունեն դրանից. . . Ուզում եմ մի օր հանդիպել Աստծուն ու նրան հարցնել՝ ինչու՞ է մեր կյանքում ամեն բան այսքան անհավասար, ու՞ր, մինչև ու՞ր կարելի է այսպես հասնել, ո՞րն է սահմանը . . . Կներեք, իհարկե, բայց՝ ինչպես կասեր մեծն Սևակը՝ >...
Posted on: Wed, 26 Jun 2013 20:02:22 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015