Մի ընկեր ունեմ՝ շատ լավն ա, բայց - TopicsExpress



          

Մի ընկեր ունեմ՝ շատ լավն ա, բայց կնամոլ ա: Երբեք կանանց լուրջ չի վերաբերաբերվել ու ըտենց ինքնահոս ապրել ա իրա հաճույքներով: Ինքն էլ ապահով ընտանիքից ա ...լկստված ա եղել մանկուց: Միշտ ասում էր ու ասում ա, որ կանայք իրան պետք են միայն սեքսի համար: Էշի հոր տարիքին ա ու դեռ ամուսնացած չի: Էսօր զանգել ա դարդոտած ասում ա՝ «հազիվ մի աղջկա շատ հավանել էի ու ուզում էի լուրջ հարաբերությունների անցնել՝ էն էլ պարզվեց, որ ես իրան փողի համար եմ պետք՝ ահավոր մանթո եմ»... Ասում եմ՝ «այ գազը թողած ջերմուկ, բա լա՞վ էր , որ քեզ կանայք մենակ սեքսի համար էին պետք, հասկացա՞ր, որ մենակ դուք չեք ձեր արևին շուստռի: Եթե որոշ տղամարդկանց կանայք պետք են միայն սեքսի համար, ուրեմն որոշ կանանց էլ տղամարդիկ պետք են միայն փողի համար»: Ասում ա՝ «Գայ, նոր եմ հասկանում, որ ես շատ սխալ եմ ապրել ու շատ կանանց եմ էդպես մտածելով վիրավորել ու հիմա դեմս բերեց»... Հիմա ասածս ինչ ա՝ տղամարդիկ ջաաա՜ն, աչքիս հենց դուք եք կանանց էդպիսին սարքում...էնքան եք կանանց մեջ միայն տեսնում ԷԳ, որ վերջիններս էլ կատաղում ու ձեր մեջ միայն տեսնում են ԲԱՆԿ...չեք զգու՞մ, որ կին- տւղամարդ հարաբերություններում շուտով մենակ գործելու ա какой привет такой ответ դեվիզը: Մի արեք դուք էդ բանը ))) Հ.Գ. Տնավարի գրել եմ ընկերներիս համար...հանկարծ գրառումս ոչ մի կայք չտանի:
Posted on: Mon, 24 Jun 2013 18:39:42 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015