Մինչ մենք ստեղ մեր հարցերով ու - TopicsExpress



          

Մինչ մենք ստեղ մեր հարցերով ու արտաքին քաղաքական վեկտրով էինք զբաղված, բավականին հետաքրքիր ու ինչ որ տեղ զավեշտալի զարգացումներ են ծավալվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Սրանից մի քանի օր առաջ Պուտինը New York Times թերթում մի ծավալուն ուղղերձ էր հրապարակել՝ ուղղղված ամերիկացիներին, որտեղ խոսվում էր սիրիական նոր պատերազմի անթույլատրելիության մասին, բայց ամերիկյան հասարակությունում իսկական փոթորիկ է առաջացրել Պուտինի կոչն ամերիկացիներին՝ դադարելու իրենց բացառիկ պատկերացնելը: Ամերիկացիները կեսը հիմա անիծում է պուտինին, մյուս կեսը պատասխանում է, որ ռուսների պես բարոյալքված ազգը չէ, որ պետք է իրենց սովորեցնի, իսկ խելացի կեսը ռեֆլեքսիայով է զբաղված: Ինչպես էլ վերաբերվես Պուտինին կամ սիրիական ճգնաժամին, միևնույն է չես կարող բացառել, որ նրա այդ կոչում այնուամենայնիվ ճշմարտություն կա: Բացատրեմ սեփական փորձիս վրա. 2003-2004 թվերին ես փոխանակման ծրագրով գտնվում էի ԱՄՆ-ում, բնակվում էի ամերիկյան ընտանիքում, հաճախում էի ամերիկյան դպրոց: Ի թիվս այլ առանձնահատկությունների, ինձ այնտեղ բավականին զարմացնում էր դպրոցում կատարվող գաղափարադաստիարակչական աշխատանքը, որը ամենալավը բնութագրվում էր հետևյալ երկու օրինակներով. 1. Անկախ նրանից, թե ինչ առարկա էր առաջին դասաժամին, այն սկսվում էր հավատարմության «Հավատարմության երդումից» առ ԱՄՆ պետություն: Բոլոր լսարաններում պարտադիր առկա էր ամերիկյան դրոշը և դասերը սկսելուց անմիջապես առաջ բոլորը հոտնկայս արտասանում էին «Pledge of allegiance»-ը և հետո միայն շարունակում դդասը: Եվ սա ԱՄԵՆ ՕՐ, 12 տարի շարունակ: 2. Ամերիկյան պատմության և ԱՄՆ կառավարման դասերին կարմիր թելով անցնում էր այս տրամաբանությունը. «ԱՄՆ-ը լինելով ամենաերիտասարդ երկրներից մեկը՝ ամենահին ժողովրդավարական համակարգն է արդի աշխարհում ու ամերիկացիներն ունեն սուրբ առաքելություն՝ տարածել ժողովրդավարությունն աայս աշխարհում»: Ընդ որում, ապրիորի ամերիկացին իրեն մեսսիա է ընկալում, ով կոչված է այս աշխարհում սփռել քաղաքակրթության ու ժողովրդավարության լույսը, իսկ ցանկացած հադրվող ու հակաճառող կողմ (առավել ևս, եթե այդ հակաճառողները արևմտյան եվրոպայից չեն) պարզապես բարբարոսներ են ու թերզարգացած ժողովուրդներ, ովքեր ի տարբերություն ամերիկացիների՝ իրենց թացն ու չորը չեն հասկանում: Իհարկե, սա գալիս է ԱՄՆ-ի աշխարհագրագրական առանձնահատկություններից, ինչպես նաև պետական քարոզչության արդյունավետությունից ու հետևողականությունից, բայց այնուամենայնիվ այս հանգամանքները խառնվելով այնպիսի փոփոխականների հետ, ինչպիսիք են օրինակ անգլոսաքսերին հատուկ գոռոզությունն ու երևի թե բնատուր շովինիզմը, տալիս է իրոք հիվանդագին արդյունք, որի մասին էլ խոսել է Պուտինը: Թերևս նրա ասածը խփել է նշանակետին, որովհետև ամերիկյան հանրության արձգանաքը մասսայական կոգնիտիվ դիսսոնանս է հիշեցնում, երբ ընդդիմախոսի փաստարկը հակափաստարկելու փոխարեն ազգովի սկսել են խոսել ընդդիմախոսի անձնական որակներից և այլն:
Posted on: Sat, 14 Sep 2013 07:51:40 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015