Մոռացա ախպերությանն ու քրությանը - TopicsExpress



          

Մոռացա ախպերությանն ու քրությանը տեղեկացնեմ, որ երեկոյան 7-8-ի կողմերը էլի մի թմբկահար ու բարձրախոսակիր անցան windows-իս տակով։ Ընդհանուր տեքստից միայն 4 բառ հասկացա՝ «մեր իրավունքները» ու «ազատության հրապարակում»։ Դուրս եկա պատշգամբ, նայեցի՝ շատ փոստ էին, իրար կպած էին քայլում ու ընդհանրապես՝ ստեղծված էին իրար համար ու աչքիս Օլանդին էին սիրում։ Թմբուկը սվինգի ու ֆուժնի ռիթմ էր խփում (ընդ որում՝ ռիթմից ընկած ռիթմ), իսկ բարձրախոսավորը մի ձեռով եռագույն դրոշակով թմբուկակրին հով էր անում, իսկ մյուս երկու ձեռքով բարձրախոսն էր բռնել (թե ասա՝ դիր բերանդ՝ հանգիստ գնա, էլի)… Տպավորություն կար, որ իրենք իրար հետ էլ ապրում են։ Իրար հետ զարթնում, թմբուկակիրը թմփուկն է խփում, էն մյունե էլ բարձրախոսով հայտարարում՝ «Հարեւաններ, մենք զարթնեցինք, ու մենք, մեր իրավունքների համար գնում ենք զուգարան»… Ու էդպես, դրոշակով գնում են։ Հետո ելնում են փողոց՝ «Քաղաքացիներ, քանի որ մենք կյանքում դուշ չենք մտնում, մենք մեզ շտապ նետել ենք փողոց եւ գնում ենք ծխախոտ առնելու, միացեք մեզ»… Մի խոսքով՝ լավն են…
Posted on: Thu, 11 Jul 2013 20:43:22 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015