…Նման մի դեպք էլ պատահել է - TopicsExpress



          

…Նման մի դեպք էլ պատահել է Հայաստանի դեսպանի հետ, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբի և ոչ հրապարակայնորեն: Հավատարմագրերն Ավստրիայի նախագահ Թոմաս Քլեսթիլին հանձնելուց մի քանի օր անց դեսպանը մի հարցով զանգահարում է արտգործնախարարություն. – Ես Հայաստանի դեսպանն եմ (I am the Armenian ambassador),–ներկայանում է նա: – Ալբանիայի՞ դեսպանը (Albanian ambassador?),– հարցնում է պաշտոնյան: – Ո՜չ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, I am the Armenian ambassador),–կրկնում է դեսպանը: – Դուք Ռումինիայի՞ դեսպանն եք (Are you Romanian ambassador?),–զարմանալի բթամտություն են ցուցաբերում լարի մյուս ծայրում: – Ոչ, ոչ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, no, I am the Armenian ambassador),– ոչ պակաս զարմանալի համառությամբ երրորդ անգամ կրկնում է մեր դեսպանը` վիրավորված հոգու խորքում, որ ավստրոհունգարական կայսրության ժառանգորդները պատկերացում անգամ չունեն իր հինավուրց ժողովրդի մասին: Հետո դեսպանը փորձում է ավելի մատչելի և կատակի ձևով լուծել հարցը: – Թույլ տվեք հեգել, ինչպես տարրական դպրոցում,– ասում է նա և տառ առ տառ արտասանում,– Հ-ա-յ-կ-ա-կ-ա-ն: – Օ՛, հասկացա, դուք Իրանի դեսպանն եք (Oh yes, I see, you are the Iranian ambassador),– հաղթականորեն եզրափակում է նախարարության չինովնիկը: Արման Նավասարդյան
Posted on: Sat, 22 Jun 2013 16:39:17 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015