Չեմպիոնների լիգայի խմբային փուլի - TopicsExpress



          

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ատլետիկո» - «Զենիթ» հանդիպման (3:1) երրորդ գոլի հեղինակ Լեո Պաբտիստաոն խաղադաշտ է մտել առանց գովազդի մարզաշապիկով: Դա մեծ արձագանք է գտել Ադրբեջանում, քանի որ իսպանական ակումբի հովանավորը Azerbaijan Land of Fire ընկերությունն է: Այդ խաղը ռուսական հեռուստատեսությամբ վերլուծող Վասիլի Ուտկինին ֆուտբոլասերներից մեկը հեռախոսով նույնիսկ հարց է տվել, թե բրազիլացի ֆուտբոլիստը ինչու չի ցանկացել կրել գովազդով մարզաշապիկ: Հայտնի մեկնաբանը դրան բավական յուրօրինակ բացատրություն է տվել. «Բրազիլիայում ապրում են մեծ թվով հայեր: Բապտիստաո ազգանունը իրականում հնչում է Բապտիստան: Նա հայ է, այդ իսկ պատճառով էլ չի ցանկացել կրել Ադրբեջանը գովազդող մարզաշապիկ»: «Ատլետիկոյի» բրազիլացի ֆուտբոլիստը այդ կապակցությամբ ասել է, որ ինքը պարզապես շփոթել է մարզաշապիկը:
Posted on: Tue, 24 Sep 2013 09:11:38 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015