Մենք այսօր հավաքվել ենք մի գաղափարի - TopicsExpress



          

Մենք այսօր հավաքվել ենք մի գաղափարի շուրջ...Մեր նպատակն է օգնել մեր մարզաբնակ հայրենակիցներին դիտելու մեր ազգի պարծանքի՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերը...Ինչպես հայտնի է շատերին, «Լայմ» հեռուստաընկերությունը ցուցադրում է Բունդեսլիգայի խաղերը, և երևանաբնակներին կարող է չմտահոգել ստեղծված իրավիճակը քանի որ նրանք Հենրիխի ելույթները կարող են դիտել «Լայմ» հեռուստաընկերության եթերում,ինչը ցավոք չեն կարող անել մեր մարզաբնակ հայրենակիցները, քանի որ ինչպես մեզ հայտնեցին, «Լայմ» հեռուստաընկերությունը որոշ վայրերում չի ապահովում բարձրակարգ հեռարձակում,իսկ որոշ վայրերում ընդհանրապես հեռուսատաալիքը հասանելի չէ: Մեր նպատակն է անել այնպես, որ մեր ոչ երևանաբնակ ազգակից-ֆուտբոլասերներն նույնպես կարողանան դիտել մեր ազգային հավաքականի կիսապաշտպանի մասնակցությամբ խաղերը:Ինչպես երևում է խնդրին լուծում կտրվի, եթե Բունդեսլիգայի ցուցադրման իրավունքները գնի այլ հեռուստաընկերություն(մեզ նաև հայտնեցին որ ցանկալի կլիներ եթե այդ հեռուստաընկերությունը լիներ «Կենտրոնը»,քանի որ այն հասանելի է բազմաթիվ վայրերում:Դե իսկ քանի որ բոլորս էլ գիտենք,որ ֆուտբոլ չի հեռարձակվում,նրա համար դա նույնպես մեծ վարկանիշ կապահովի): Խոսքներս ուղղում ենք «Կենտրոն» հեռուստաընկերությանը`մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին:Հարգելի պարոն Ծառուկյան, դուք միշտ եղել եք ժողովրդի կողքին և աջակցել սպորտի զարգացմանը հիմա ժողովուրդը կրկին Ձեր կարիքն ունի, ձեզ ենք դիմում բոլոր մարզաբնակ ֆուտբոլասերների անունից,հույս ունենալով որ չեք մերժի մեզ և Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի խաղերը հնարավորություն կունենանք դիտել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:Մենք ցանկանում ենք դիտել Հենրիխի խաղերը ողջ ազգով և Ձեր աջակցության կարիքն ունենք այդ հարցում հուսով ենք Դուք սատար կկանգնեք մեզ և կլինեք մեր կողքին ստեղծված իրավիճակում: Խնդրանք-հայտարարություն «Բոլորս միասին դիտենք Հենրիխի խաղերը» էջի հեղինակներ՝ Լևոն Ջուլֆիկյանից և Դավիթ Թորոսյանից:
Posted on: Mon, 08 Jul 2013 19:40:10 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015